ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակվում են․ Անդրանիկ Քոչարյան

0

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժերում արձանագրվող սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ։

«ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք կկազմակերպենք հանձնաժողովի շրջանակներում աշխատանքային քննարկում, որը վերաբերում է Զինված ուժերին և այնտեղ կատարվող ցավալի դեպքերին, որոնց լուծումը գտնված չէ։ Գիտենք պատճառները, բայց լուծումներ գտնելը կախված զինված ուժերում բարեփոխումների արդյունքում արձանագրված հաջողություններից։

Այսօր զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել։ Եվ դա ոչ միայն մտահոգիչ է, դրա լուծումները գտնելը բոլորիս առաջնային նպատակներից մեկն է»,- ասաց Քոչարյանը։