ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Բաղրամյան պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին

0

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում,  Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ 

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 հոգու, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը։