ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Իտալիան հաղթեց Իսրայելին. Ֆրանսիան՝ Բելգիային, Գերմանիան՝ Նիդեռլանդների ընտրանուն

0

Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի 2-րդ խմբի 4-րդ տուրում Իտալիայի հավաքականն Ուդինեի «Բյուէներջի» մարզադաշտում 4։1 հաշվով հաղթեց Իսրայելի ընտրանուն։

«Սկուադրա աձուրայի» կազմում գոլով աչքի ընկան Մաթեո Ռետեգին, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը, դուբլ ձևակերպեց Ջովանի Դի Լորենցոն, մեկ անգամ աչքի ընկավ Դավիդե Ֆրատեզին։ Իսրայելի կազմում գոլ խփեց Մոհամադ Աբու Ֆանին։

Այսպիսով, Իտալիան 10 միավորով գլխավորում է A լիգայի 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրի շրջանակում Բելգիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Ֆրանսիայի ընտրանուն։

Հանդիպումն ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 2։1։ Խաղի 76-րդ րոպեին Բելգիայի փայլուն գրոհը կասեցրել է Ֆրանսիայի ընտրանու կիսապաշտպան Օրելյեն Չուամենին, ինչի պատճառով ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրի շրջանակում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Նիդեռլանդների ընտրանուն։

Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Նագելսմանի թիմի։

Հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց Ջեյմի Լևելինգը, ով առաջին գոլը խփեց հավաքականի կազմում։

Այսպիսով՝ Գերմանիայի հավաքականն ապահովեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։