ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ալեքսանդր Պետրակովն այլևս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ

0

Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, այս մասին հայտնել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Նա մեր հավաքականը գլխավորում էր 2023 թվականի հունվարից։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային և 0-2 հաշվով պարտություն կրել:

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սա մեր հավաքականի երկրորդ պարտությունն էր Ազգերի Լիգայի այս խաղարկությունում։