ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Իսրայելը թույլ չի տա «Հեզբոլլահ»-ին վերադառնալ Լիբանանի հարավային սահմանամերձ բնակավայրեր. Իսրայելի ՊՆ

0

Իսրայելական բանակը թույլ չի տա «Հեզբոլլահ»-ի մարտիկներին վերադառնալ Լիբանանի հարավի սահմանամերձ բնակավայրեր՝ նույնիսկ այդ տարածքում գործողության ավարտից հետո։

Նման հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Լիբանանյան գյուղերի առաջին գծի տարածքում կան «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներ, որտեղ պահվում են հազարավոր զենքեր և հրթիռներ, և որտեղ կան հարյուրավոր թունելներ: Այս ռազմական օբյեկտները կոչնչացվեն, և նույնիսկ այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը հեռանան, մենք թույլ չենք տա Հեզբոլլահի ահաբեկիչներին վերադառնալ այդ տարածքներ»,- ընդգծել է Գալանտը։