Զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմանում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին», - հավելել է խոսնակը: