ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Բասեն համայնքից էր. նախնական վարկածով` ինքնասպան է եղել

0

Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր, 2023 թվականին էր զորակոչվել բանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Բասեն վարչական շրջանի ղեկավար Հայկ Մնացյանը:

«Շատ աշխատասեր, շնորհքով, հարգանքով ընտանիք էին գյուղում: Աղասին էլ դեռ 18 տարին չլրացած տեխնիկայով գյուղատնտեսական աշխատաանքներ էր անում: Նրա մայրը Մուսայելյանի դպրոցում գրադարանավար էր, հայրն արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինքը տան ավագն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի»,- պատմել է համայնքի ղեկավարը:

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն էլ հայտնել է, որ նախնական ինքնասպանության վարկածն է շրջանառվում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմանում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: 

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին», - հավելել է խոսնակը: