ՀՀ-ում էլեկտրամոբիլները կթանկանա՞ն. 600 քվոտան կսպառվի ընդամենը 15-20 օրում
Էլեկտրամոբիլների անմաքս ներկրման` այս տարվա համար մնացած 600 մեքենաների քվոտան կսպառվի ոչ թե մինչև տարեվերջ, այլ ընդամենը 15-20 օրվա ընթացքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս պնդումն արեց էլեկտրամոբիլների ներկրմամբ զբաղվող Վարդան Մկրտչյանը։