ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

«Հայէկոնոմբանկ»-ը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար OPEC Fund-ից

0

Հայէկոնոմբանկն, ընդլայնելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, OPEC միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ՝ ուղղված  միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների՝ մասնավորապես Կանաչ նախագծերի, էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաև կին ձեռներեցների ֆինանսավորմանը՝ հնարավորություն ընձեռելով ստանալ անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և գործունեությունն ընդլայնելու համար:

Բանկը մինչ օրս միջազգային և այլ զարգացման ֆինանսական ընկերությունների հետ կնքել է 680 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 124 վարկային պայմանագիր՝ նպաստելով ՓՄՁ զարգացմանը:

OPEC Fund-ը զարգացման ֆինանսական գործակալություն է, որը հիմնադրվել է 1976թ. OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների կողմից՝ OPEC-ի անդամ չհանդիսացող երկրներին օգնություն մատուցելու նպատակով: