Հայ երկրպագուները հնարավորություն ունեն ձեռք բերել «Ռապիդ»-«Նոա» խաղի տոմսերը
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում Երևանի «Նոան» Վիեննայում արտագնա խաղ կանցկացնի «Ռապիդի» հետ։ Հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուները խաղի տոմսերը կարող են ձեռք բերել www.eventhub.am/noahfc կայքից։
«Ռապիդ»-«Նոա» խաղը կկայանա հոկտեմբերի 24-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 20:45-ին։
«Սիրելի երկրպագուներ, արդեն ունեք էքսկլուզիվ հնարավորություն ձեռք բերելու Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի «Ռապիդ»-«Նոա» հանդիպման տոմսերը (միայն հյուրերի սեկցիայում):
Լինենք միասնական Վիեննայի Allianz մարզադաշտում և առաջ մղենք մեր թիմին՝ երկրորդ հաղթական քայլը կատարելու:
Հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ www.eventhub.am/noahfc», -ասված է ակումբի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռուի Մոտայի գլխավորած թիմը Երևանում 2։0 հաշվով հաղթանակի հասավ չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ։
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հաջորդ տնային խաղը «Նոան» կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ Իսլանդական «Վիկինգուրի» հետ։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղի տոմսերը հասանելի են tickets.noahfc.am կայքում։