ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հայր է դառնալու

0

Նորվեգիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը հայր է դառնալու։

Այդ մասին հայտարարել է ինքը՝ ֆուտբոլիստը՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 3-րդ տուրի Նորվեգիա- Սլովենիա (3:0) խաղում խփած գոլից հետո գնդակը դնելով մարզաշապիկի տակ՝ ակնարկելով, որ շուտով հայր է դառնալու։ Խաղից հետո նորվեգացին իր սոցցանցի էջերում գրառմամբ հաստատել է այդ լուրը։

Սլովենիայի հետ խաղում Հոլանդը դուբլի հեղինակ դարձավ՝ աչքի ընկնելով հանդիպման 7-րդ և 62-րդ րոպեներին։ Ընդհանուր առմամբ, նա ազգային հավաքականի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 34 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։