ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ Նիկոլի հեռացման բանաձև առաջարկել է, սակայն, այն մերժվել է. Արամ Մանուկյան

0

Խնդիրը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա դրանից հետո, որովհետև իշխանափոխություն կարող է հեղաշրջումով էլ լինել, բայց Կոնգրեսն այդ ուժերից չէ, Կոնգրեսը պետք է հստակ ունենա այլընտրանք: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Մանուկյանը:

«Մենք խորհրդակցում ենք տարբեր քաղաքական ուժերի, անհատների հետ և նախապատրաստում ենք այն հողը, որի վրա կարելի է  հասնել կոնկրետ քայլերի՝ այլընտրանք ներկայացնել և անցնել գործողությունների»,- ասաց Մանուկյանը:

Հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այս իշխանությունից ազատվելու բանաձև ունի՞, նա արձագանքեց. «Տեր-Պետրոսյանը երկու անգամ այդ բանաձևը հանրությանը ներկայացրեց: 1-ինը երեք նախագահների, Ղարաբաղի նախագահների ու Վեհափառի կազմակերպած միջոցառումն էր, որի դեպքում պատերազմը կարող էր կանգնել: Երկրորդ անգամ Նիկոլի 2-րդ ընտրությունից հետո, եթե երեք նախագահները միանային և հայտարարեին, որ ոչ մի ակնկալիք չունեն իշխանության, իրենք ոչ մի պաշտոն չեն զբաղեցնելու, գալու է մարդ որը չեզոք է:

Մանուկյանը  սակայն նշեց՝ դա չի նշանակում, որ նոր բանաձև չի լինելու, նոր ուժ չի լինելու: «Պետք է լինի քաղաքական ուժ նպատակի համար, ոչ թե լիդեր ընտրելու համար: Լիդերի հարց երբ սկզբից դնում ես, բաժանումներ են լինում: Կարևորը դու ջոկես այն քաղաքական ուժերին, ովքեր իսկապես անկեղծորեն ուզում են երկրում ինչ-որ բան փոխվի»,- նշեց նա: