ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Զելենսկին Հռոմի պապին խնդրել է օգնել ռուսական գերությունից վերադարձնել ուկրաինացիներին

0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ։ Պետության ղեկավարը պոնտիֆիկոսին նկար է նվիրել Բուչայում ջարդերի թեմայով՝ պոնտիֆիկոսին խնդրելով օգնել ռուսական գերությունից վերադարձնել ուկրաինացիներին: Այդ մասին հայտնում է Ansa-ն։

Զելենսկու և Հռոմի պապի հանդիպումը տևել է մոտ 35 րոպե։ Հանդիպման ընթացքում գլխավոր հարցը եղել է ուկրաինացիների վերադարձը ռուսական գերությունից։ Նա հույս է հայտնել, որ Սուրբ Աթոռը կաջակցի։

Սա Զելենսկու և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երրորդ հանդիպումն է ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։