Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի չմշակված տեքստը ստորագրելու առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է. Ամիրբեկով
Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի չմշակված տեքստը ստորագրելու առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է և անիրատեսական, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը TV Berlin-ին տված հարցազրույցում։
Նա ևս մեկ անգամ պնդել է, որ Հայաստանն ու նրան աջակցող երկրները «պետք է հասկանան», որ «առանց Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդրի լուծման հնարավոր չէ վերացնել հայ-ադրբեջանական հակամարտության բուն պատճառները և հասնել կայուն խաղաղության»։
«Գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք հույս ունենք, որ նա բաց չի թողնի մեր հարաբերությունների ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը», - ասել է նա։