Պետդեպի և ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անդամների հետ
ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատան պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամների հետ: Այս մասին առաքելությունը հայտնել է X-ի իր էջում:
«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության դիտորդներն արժեքավոր պատկերացումներ են փոխանցել վերջին զարգացումների և տեղում մեր ընթացիկ աշխատանքի վերաբերյալ», - ասվում է գրառման մեջ: