Լուրերը սուտ են, կրկեսի շենքը մնալու է՝ որպես կրկեսի շենք. Ես շնորհակալ եմ «Տաշիր գրուպ» ընկերությանը». Սոս Պետրոսյան
«Ինքս՝ որպես կրկեսի գեղարվեստական ղեկավար, ասում եմ՝ լուրերը սուտ են, կրկեսի շենքը մնալու է՝ որպես կրկեսի շենք։ Ամեն ինչ արվում է, որ շենքն իր դռները շուտ բացի այցելուների առջև։ Ես շնորհակալ եմ «Տաշիր գրուպ» ընկերությանը, որ ամեն ինչ անում են, որպեսզի կրկեսի շենքը վերականգնվի։ Կրկեսում ամեն օր ճարտարապետը, շինարարներն աշխատում են, կարող եք գնալ ու ինքներդ համոզվել»,- նշեց Սոս Պետրոսյանը։