ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մասնակցել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտադիր է մասնակցել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր վերաժողովի շրջանակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այո, նա խոսել է իր մտադրության մասին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի հետ հանդիպման ժամանակ», - ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։