Զելենսկին Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լոնդոն և սկսել հանդիպում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին հայտնում է eurointegration.com.ua կայքը:
Սթարմերը Զելենսկու հետ հանդիպել է Դաունինգ սթրիթում, որից հետո նրանք բանակցություններ են սկսել։
Զելենսկին նաև Լոնդոնում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
Սա Զելենսկու երկրորդ այցն է Դաունինգ Սթրիթ Սթարմերի վարչապետ ընտրվելուց հետո։ Հուլիսին Ուկրաինայի նախագահը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, որին ընդունել են Լոնդոնում իշխանափոխությունից հետո։