«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ընթացքում սոցիալական որ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ
0
Հայաստանի պատմության թանգարանից հայտնում են, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ողջ ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ։
Անվճար այցելությունը տրամադրվում է․
- մինչև 12 տարեկան երեխաներին,
- երկկողմանի ծնողազուրկ երեխաներին,
- ՀՀ և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին,
- հաշմանդամություն ունեցող անձանց,
- ժամկետային զինծառայողներին,
- աղքատության համակարգում ընդգրկված նպաստառուներին,
- բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին,
- սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին (նախապես ներկայացված հայտի հիման վրա),
- թանգարանների աշխատակիցներին,
- զբոսավարների միության անդամներին,
- լրագրողներին։
50% զեղչը տրամադրվում է․
- 12 տարեկանից բարձր դպրոցականներին,
- ուսանողներին,
- ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներին,
- փախստականներին։
Անվճար այցելությունից և զեղչից օգտվելու համար տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել թանգարանում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ։
The post «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ընթացքում սոցիալական որ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.