ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը (տեսանյութ, լուսանկարներ)

0

Telcell ընկերությունն իր ներկայանալի և տարբերվող տաղավարով մասնակցում էր DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսին: Ցուցահանդեսային երեք օրվա ընթացքում Telcell-ի տաղավարն ընդունել է 5 հազարից ավելի այցելու: Տաղավարը DigiInvest հատվածում էր, որտեղ, որպես նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ գործող ընկերություն, Telcell-ն իրականացրել է բաժնետոմսերի վաճառք:

«Մենք DigiTec-ում ներկայացնում ենք մեր ծառայությունների լայն սպեկտրը, ինչպես նաև իրականացնում ենք բաժնետոմսերի վաճառք: Telcell Wallet հավելվածի միջոցով մեկ տարում շուրջ 25 մլն գործարք և էլեկտրոնային առևտրի սեկտորում 57,000 գործարք կատարած մեր ընկերությունը, բաժնետոմսերի վաճառքն իրականացնելու է մինչև այս տարվա  նոյեմբերի 30-ը:

Ընկերությունը տեղաբաշխելու է տարեկան շահույթի առնվազն 50%-ը՝ որպես դիվիդենդ, իսկ մեկ բաժնետոմսի տարեկան եկամտաբերությունը կարող է հասնել 13%-ի, որն ազատված է հարկային պարտավորություններից»,- նշել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

DigiTec-ի պանելային DigiTalk քննարկումների ժամանակ Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը ներկայացրել է վճարահաշվարկային ֆինտեխ ընկերության IPO-ն, որի նախադեպը Հայաստանում ստեղծել է հենց Telcell-ը: Վերջինս խոսել է նաև հայկական ֆինտեխի ապագայի մասին՝ IPO-ի օրինակով:

Ընկերությունը հանրային դիրքավորման առումով ֆինանսական շուկայում, բացի IPO-ից, ստանձնել է Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի թվայնացումն ու միասնական տոմսային համակարգի ներդրումը: Այս մեգանախագծի իրականացման համար ընկերությունը ներդրել է միջոցներ՝ 1,5 մլրդ ՀՀ դրամի չափով: Այս քայլերն առաջընթաց են և մատնանշում են Telcell-ի թափանցիկ աշխատելաոճը, որը ընկերության տեսլականի կյանքի կոչման կարևորագույն առաջնահերթություններից է:

Խոշորագույն երկու նախագծի իրագործումն ուղղված է տեղական և միջազգային ֆինանսական շուկաներում ընկերության վստահելիության և կայունության չափորոշիչի բարձրացմանը: Հայկական այս ֆինտեխի տեսլականի կարևորագույն բաղադրիչներից է նաև ծառայությունների ընդլայնումը, զարգացումը և մեր հասարակության առօրյայի անբաժան մասը դառնալը: Telcell-ի հանձնառություններից է՝ ֆինտեխ ոլորտում առաջարկել հարմարավետ և բազմաֆունկցիոնալ ծառայություններ։

Ներդրումային գործունեություն իրականացնելու առումով սա նշանակալի քայլ է, քանի որ Telcell-ի էկոհամակարգն ընկերությունը տանում է Super App-ի ներդրման ճանապարհով՝ նպատակ ունենալով մեկ բիզնեսում ընդգրկել պրոդուկտների լայն տեսականի։ 

Telcell-ը, լինելով վճարահաշվարկային ազգային առաջատար ընկերություն, նորարարական, ամբողջական գործիքակազմ է ներդնում՝ ապահովելու մրցակցային առավելություններ և հաճախորդներին մատուցելու ավելի լայնամասշտաբ ծառայություններ:

Մանրամասները՝ տեսանյութում.