Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտությունները. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային (տեսանյութ)
Հոկտեմբերի 6-ից 14-ն Ամերիաբանկն առաջնային սպասարկման գերազանցության ծրագիր է իրականացնում բանկի մասնաճյուղային ցանցի ողջ անձնակազմի համար։ Ծրագիրը վարում է հրավիրյալ դասընթացավար, առաջնային սպասարկման ոլորտում միջազգային որակավորում ունեցող Անետա Կորոբկինան, ով ոլորտում 20 ամյա փորձ ունի:
Ծրագրի նպատակն աշխատակիցների հաղորդակցման հմտությունների, հաճախորդների հետ արդյունավետ և բարձրակարգ երկխոսություն վարելու կարողությունների զարգացումն է։ Ամերիաբանկից հայտնում են, որ նախագիծն առաջնային սպասարկման ոլորտի վերաբերյալ պատկերացումների ու ընկալումների փոփոխության մասին է։
Անետա Կորոբկինայի համագործակցությունն Ամերիաբանկի հետ սկիզբ է առել դեռևս 2018 թ-ին։ ԱՄՆ Սպասարկման որակի ինստիտուտի մագիստրոս և հուզական բանականության ոլորտում որակավորված քոուչ Կորոբկինան առանձնակի կարևորում է սպասարկման ոլորտում վերապատրաստումների շարունակական բնույթը։
Ամերիաբանկից վերահաստատում են, որ հանձնառու են հայաստանյան շուկայում մնալ առաջամարտիկը սպասարկման որակի նոր չափանիշներ սահմանելու և միջազգային լավագույն փորձը ներմուծելու հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում.