ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Էրեբունի-Երևան ստեղծագործությունը՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (ղեկավարությամբ՝ Էդուարդ Թոփչյանի):

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության տեղեկացմամբ՝ երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 8-ին օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենանաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Էրեբունի-Երևան ստեղծագործության կատարմամբ։ 

Համերգին հնչել են արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:

Համերգը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։

The post Էրեբունի-Երևան ստեղծագործությունը՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.