ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան

0

Այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ:

Այս մասին Դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Եվ Նիկոլ Փաշինյանը և իր կառուցողական գործընկեր Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունները՝ որպես էթնիկ զտում և որպես ցեղասպանություն:

Եվ ահա դա է պատճառը թե ինչու ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, որովհետև ինքը վտանգ է մեր պետության համար, որովհետև իր շահերը և մեր ազգային շահերը իրարից տարամիտում են: Նիկոլ Փաշինյանը մեր պետականության հակառակորդն է»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:

Վերջում Խաչատրյանն ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը բխուղ է հայոց պետականության և ի սփյուռս աշխարհի հայության շահերից։ Ուստի Փաշինյանը պետք է հեռանա և իր դեմ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի: