ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Արարատում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

0

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշենի վարչական տարածքում, կամրջի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Ս․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Արսեն Մ․-ն և Անդրանիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են   բժշկական կենտրոններ։

Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։