ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Հունգարիան չի տուժի Ուկրաինայի միջոցով ՌԴ գազի տարանցման հնարավոր դադարից. Պետեր Սիյարտո

0

Հունգարիան չի տուժի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի հնարավոր դադարի դեպքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: Նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սիյարտոն հավելել է, որ Բուդապեշտը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այն եվրոպական երկրներին, որոնց համար տարանցման դադարից առաջացած խնդիրներն առավել զգալի կլինեն։

Նախարարի պարզաբանմամբ, Հունգարիան ռուսական գազի հիմնական մասը ստանում է «Թուրքական հոսք» գազամուղով, ինչի շնորհիվ երկրի էներգամատակարարումը ապահով է։ Սիյարտոն ընդգծել է, որ Բուդապեշտը որոշ դաշնակիցների դիմադրությանն է բախվել այս գազամուղի կառուցման հարցում, նրանցից ոմանք «քաղաքավարի համոզում էին չանել, իսկ ոմանք դիմում էին սպառնալիքների»։

«Մեզ չեն հուզում Ռուսաստանի և Ուկրաինայի որոշումները գազի տարանցման վերաբերյալ։ Կենտրոնական Եվրոպայում կան երկրներ, որոնց համար դա խնդիր կդառնա։ Վերջին տարիներին Հունգարիան մեծ ներդրումներ է կատարել գազի ենթակառուցվածքի զարգացման մեջ, ուստի մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ով կարիքը կունենա»,- ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով, 2024 թվականին «Թուրքական հոսքով» Հունգարիա արդեն ավելի քան 5,6 միլիարդ խորանարդ մետր գազ է մուտք գործել։

Հիշեցնենք, որ օգոստոսին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական գազի տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի վերջին, չի երկարաձգվելու։