ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Արդարադատության նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է․ երբ կընտրեն. «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցով պայմանավորված` ՔՊ վարչության նիստը երեկ չի կայացել, վարչության անդամներն անգամ տեղյակ չէին, թե երբ է կայանալու ոմանց համար այդքան սպասված նիստը, որի օրակարգում արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունն է։ Չնայած դրան, առաջադրումներն ավարտվել են, նոր թեկնածուներ չեն կարող հայտնվել․ 2 թեկնածու կա՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան:

«Ղուշ թռցնող» Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում, կարծում է, որ վարչությունում իր աջակիցները մեծամասնություն են, եւ Արուսի համեմատ ինքն ուղղակի իրավաբանության գուրու է․ Ջուլհակյանն իրավաբանի կրթություն չունի, ճարտարագիտականի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետն է ավարտել եւ մի քանի ամիս` 2010-ին, Վարշավայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում «Մարդու իրավունքներ» է ուսումնասիրել։

Սակայն ՔՊ վարչությունը կարող է անակնկալ մատուցել երկուսին էլ: Բանն այն է, որ թեկնածուն համարվելու է ընտրված, եթե ստանա նիստի մասնակիցների կեսից ավելիի ձայները, այսինքն` 15 հոգանոց կազմով նիստի պարագայում՝ 8 կողմ, ինչն այնքան էլ հեշտ չէ, մանավանդ՝ եթե հույս ունենանք, որ ողջամտությունը դեռ չի լքել ՔՊ-ին: Այսինքն՝ եթե որեւէ մեկը չքվեարկի կամ ձեռնպահ քվեարկի, ապա ընտրություն չի կատարվի, եւ վարչությունը կսպասի նոր առաջադրումների։ Ինչ վերաբերում է նախարարի թափուր պաշտոնին, ապա ՔՊ-ի դեպքում դա նոր բան չէ` պաշտոններ են եղել, որ ամիսներով թափուր են մնացել, համակարգերն էլ ԺՊ-ներն են ղեկավարել»:

Մանրամասները՝ այստեղ։