ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իլոն Մասկն ուղերձ է հղել Երևանում անցկացված WCIT2024-ի մասնակիցներին և խոսել Starlink-ը Հայաստան բերելու մասին

0

Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը հատուկ ուղերձ է հղել Երևանում անցկացված Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024) մասնակիցներին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հնչեցրել է Viki, Pixel Labs, ինչպես նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին պատկանող Play Time Ventures ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, Սիլիկոնյան հովտի ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմյանը: 

«Ողջունում եմ բոլորին: Ցավում եմ, որ այս անգամ չկարողացա լինել Երևանում, բայց հուսով եմ հաջորդ անգամ անձամբ ներկա գտնվել: Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ հիանալի նախագծեր իրականացնելու գաղափարով` տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց ու թափանցիկ Արհեստական բանականության զարգացում, որն էլ ավելի կընդլայնի մարդկային ճանաչողության սահմանները»,-ասված է Իլոն Մասկի ուղերձում: 

Հայաստանը WCIT-ն հյուրընկալել էր երկրորդ անգամ, առաջինը կայացել է 2019 թվականին: WCIT2024-ը անցկացվել է հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով: 

The post Իլոն Մասկն ուղերձ է հղել Երևանում անցկացված WCIT2024-ի մասնակիցներին և խոսել Starlink-ը Հայաստան բերելու մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.