ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Տիգրան Ավինյանը օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

0

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին:

Ճանաչված արտիստը հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու համերգով: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նշանավոր արտիստին՝ ընձեռած բացառիկ հնարավորության համար:

Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Ավինյանը երաժշտարվեստի աշխարհահռչակ գործչին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

The post Տիգրան Ավինյանը օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.