ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հոդվածները մինչև COP29-ի մեկնարկը

0

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի դրույթները կստորագրեն մոտակա չորս շաբաթների ընթացքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահն այս մասին հայտարարել է Reuters գործակալության հետ զրույցում։ 

Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Երևանը հույս ունի, որ Բաքուն կստորագրի համաձայնեցված հոդվածները մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը: 

ՀՀ նախագահը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը հենց հիմա կստորագրեր խաղաղության պայմանագիրը, եթե դա կախված լիներ միայն հայկական կողմից։ «Հուսով ենք, որ վաղ թե ուշ մենք կհասնենք այդ կետին»,- ասել է Խաչատուրյանը։ 

ՀՀ նախագահը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ դեռևս բանակցություններ են ընթանում։ 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն, անդրադառնալով նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, նշել է, որ դրանք լավ են ընթանում, և քննարկվում է երրորդ երկրների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար երկու երկրների միջև սահմանը բացելու հարցը։

«Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական ​​հարաբերություններն իրականություն են դարձել», – իր խոսքում նշել է ՀՀ նախագահը։ 

The post ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հոդվածները մինչև COP29-ի մեկնարկը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.