ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»

0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 20172020 թվականների ծրագրի մասին» օրենքում, մասնավորաբար՝ առաջարկվում է մասնավորեցման ծրագրից հանել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունը: Նշվում է, որ 2017թ.-ին «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ առողջապահության նախարարության ենթակայությունից տեղափոխվեց պետական գույքի կառավարման ենթակայության ներքո: 2017 թ.ից մինչ այժմ բժշկական կենտրոնում չի կատարվել ոչ մի ներդրում՝ սարքավորումները ամբողջությամբ գտնվում են մաշված վիճակում, չի գնվել ոչ մի նոր սարքավորում: Եղած սարքավորումները բժշկական կենտրոնն իր սուղ միջոցներով վերանորոգում է և շահագործում:

Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա լավագույնները հեռացել են և հեռանում են՝ պատճառաբանելով, որ բժշկական կենտրոնը վաճառվում է և ապագա չեն տեսնում: Հետևաբար՝ բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելը և առողջապահության նախարարություն տեղափոխելը հնարավորություն կտա պահպանել և զարգացնել կենտրոնի աշխատանքները: Արդյունքում մշակվել է այս նախագիծը: Պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվում են վերակառուցման, առանձին կցակառույցների կառուցման աշխատանքներ: Այդ իսկ պատճառով բժշկական կազմակերպությունը ներկայումս տեղակայված է «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Բաբաջանյան 21 հասցեում գտնվող մասնաշենքում՝ վարձակալական հիմունքներով: Ընդ որում, Բժշկական կազմակերպության ֆինանսական վատթար վիճակից ելնելով, ՀՀ պետական բյուջեից բժշկական կենտրոնին հատկացվում է 13,700.0 հազ դրամ վարձավճար փոխհատուցելու նպատակով:

Բացի այդ զբաղեցրած մասնաշենքը հարմարեցված չէ Բժշկական կենտրոնի կարիքներին՝ գործունեության տեսակի առանձնահատկությունից ելնելով, ինչպես նաև մասնաշենքը կարիք ունի վերանորոգման: Մինչդեռ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում» առկա բաժանմունքները համապատասխանում են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» ծավալման և բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պայմաններով: Հետևաբար, նախատեսվում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» առողջապահության նախարարությանը հանձնելուց հետո այնտեղ տեղակայել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում