ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Գնդակը կկարոտի քեզ, մենք` նույնպես. Մեսսին` Ինիեստային

0

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան ավարտելու կապակցությամբ դիմել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստային։

«Ամենակախարդական ուղեկիցներից մեկը և նրանցից մեկը, ում հետ ես ամենաշատը հաճույք էի ստանում խաղալուց: Գնդակը կկարոտի քեզ, մենք` նույնպես: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք, ֆենոմեն»,- գրել է Մեսսին իր սոցցանցերից մեկում։

Անդրես Ինիեստան «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1996-2018 թվականներին: Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 674 հանդիպման` դառնալով 57 գոլի և 136 գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանիայի հավաքականի կազմում Ինիեստան երկու անգամ հաղթել է Եվրոյում և մեկ անգամ աշխարհի առաջնությունում։