ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

0

Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր:

Այս մասին հայտարարություն է տարածել  «Թաթոյան» հիմնադրամը:

«Արման Թաթոյանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Տեղի է ունեցել հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։

Քննարկվել է հետագա համագործակցության հարցեր, հատկապես միջազգային հանրությանը հնարավոր բոլոր տարբերակներով իրազակելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության սպառնալիքների մասին»,-ասված է հայտարարության մեջ: