ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Հայաստանի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

0

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 10-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք։

Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կմեկնի Ալբանիա։ Հաջորդ օրը մայրաքաղաք Տիրանայում տեղի կունենա ՈւԵՖԱ 2025 թ․Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը։
Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։

Դարպասապահներ՝
Դավիթ Դավթյան -ԲԿՄԱ
Հայկ Խաչատրյան -ԲԿՄԱ
Գոռ Մատինյան -Ուրարտու

Պաշտպաններ՝
Արտյոմ Բանդիկյան -ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան)
Ավետիս Ավետիսյան -Վեստ Արմենիա
Ալյոշա Խաչատրյան -ԲԿՄԱ
Պետիկ Մանուկյան- ԲԿՄԱ
Մարկ Ավետիսյան -ԲԿՄԱ
Գոռ Առաքելյան -ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան -Վեստ Արմենիա

Կիսապաշտպաններ եւ հարձակվողներ՝
Էդգար Փիլոյան -Բոտև (Պլովդիվ, Ռուսաստան)
Միսակ Հակոբյան -ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան -ԲԿՄԱ
Միշել Այվազյան -ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան -ԲԿՄԱ
Վյաչեսլավ Աֆյան -ԲԿՄԱ
Էդիկ Վարդանյան -ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան -ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան -ԲԿՄԱ
Արայիկ Էլոյան -ԲԿՄԱ
Արթուր Ասկարյան -ԲԿՄԱ
Դավիթ Հարությունյան -Ուրարտու
Նարեկ Հովհաննիսյան -ԲԿՄԱ