ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ՀՀ իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում. Աբրահամյան

0

ՀՀ իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության:

Հայաստանյան իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում, սակայն Բաքվում շարունակում են պնդել, որ հաղթողի դիրքից հանդես գալն իրենց իրավունք է տալիս անընդհատ պահանջել և ստանալ:

Այս իրավիճակը կողմերին հասցրել է հերթական փակուղուն, որից դուրս գալու հնարավորություններ կան, սակայն դա կա´մ նոր զիջումներ է ենթադրելու Հայաստանի համար, կա´մ կարող է բերել սահմանային լարվածության»,-գրել է Աբրահամյանը: