ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Քանի դեռ ես Սլովակիայի վարչապետն եմ, հետևելու եմ, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չդառնա. Ֆիցո

0

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ինքը՝ որպես կառավարության ղեկավար, երբեք չի համաձայնի, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այս մասին Ֆիցոն ասել է STVR-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է Pravda.sk-ն։

Սլովակիայի վարչապետը նշել է, որ ինքը ոչինչ չունի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դեմ, թեև կարծում է, որ «այդ ուղին իր ավարտին չի հասնի դեռ մի քանի տարի»։

Սակայն, ըստ Ֆիցոյի, ինքը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Նա պնդում է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ հիմք կհանդիսանա Երրորդ համաշխարհային պատերազմի համար:

«Քանի դեռ ես Սլովակիայի Հանրապետության վարչապետն եմ, հետևելու եմ, որ այն պատգամավորները, որոնց նկատմամբ ես քաղաքական վերահսկողություն ունեմ որպես կուսակցության նախագահ, երբեք չհամաձայնեն Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- ասել է Ֆիցոն՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը պահանջում է վավերացում դաշինքի անդամ երկրների խորհրդարանների կողմից

Ֆիցոն վերջերս ասել էր, որ կցանկանար վերականգնել նորմալ հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։