ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Վայոց ձորի մարզում «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված կնոջ դուստրը պնդում է, որ մայրը մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին դատախազությունից գրություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 23-ամյա Նոնա Գ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ մայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Լիլիթ Դ․-ն, «թունավորում» ախտանիշով օգոստոսի 26-ին տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առանց պատշաճ ախտորոշման և բուժման դուրս են գրել նրան և խորհուրդ տվել դիմել «ինֆեկցիոն» հիվանդանոց, միաժամանակ նշելով, որ սուր պաթոլոգիա չի հայտնաբերվել։

Աղջկա նախաձեռնությամբ մայրը տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որտեղ վերակենդանացման  բաժանմունքում բուժում ստանալու ընթացքում՝ սեպտեմբերի 1-ին, մահացել է, ինչի համար նա մեղադրել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։