Լարված իրավիճակ՝ ՍԴ-ի առջև․ վիճաբանություն տեղի ունեցավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև
Քիչ առաջ ՍԴ-ի առջև լարված իրավիճակ առաջացավ։ Վիճաբանություն սկսվեց ոստիկանների և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջև։
Պատգամավորն ասաց, որ ոստիկանները խոչընդոտում են երիտասարդների ակցիան։
Քաղաքացիները հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ եկել են ՍԴ շենքի մոտ։ Սրբազանը հայտարարել էր, որ գնալու են ամոթի ու անարգանքի սյունին գամելու այն բոլոր դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել։
Քաղաքացիներն անհնազանդության ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի առջև։ Ոստիկանները կոչ են անում բացել ճանապարհը։