ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Կարվախալի և Վինիսիուսի վերաբերյալ

0

Լա Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 9-րդ տուրում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վիլյառեալ»-ի դարպասը։ «Արքայական ակումբի» կազմում վնասվածքներ ստացան հարձակվող Վինիսիուս Ժունիորը և պաշտպան Դանի Կարվախալը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

«Ռեալ»-ի պաշտոնական կայքն այսօր հայտարարություն է տարածել վերջիններիս վերաբերյալ։

«Բժշկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Վինիսիուս Ժունիորի մոտ ախտորոշվել է պարանոցի հատվածի վնասվածք։ Սպասում ենք հետագա զարգացումներին։ Հետազոտության արդյունքում Կարվախալի մոտ ախտորոշվել են աջ ոտքի առաջային խաչաձև կապանի պատռվածք, արտաքին կողմնային կապանի պատռվածք և ծնկի թելիկների պատռվածք։ Նրան կվիրահատեն առաջիկա օրերին»,- գրված է հայտարարությունում։