ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ադրբեջանի «սուրբ պարտքն է» ապահովել, որ խաղաղության պայմանագիրը նույնիսկ տեսականորեն անհնարին դարձնի ապագայում մեր դեմ տարածքային պահանջներ ներկայացնելը. Ամիրբեկով

0

Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը՝ կապված «Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մասի» հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը  Faro di Roma-ին և Eurasiaticanews-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «Հայաստանը, ժխտելով խաղաղության համար այս կարևոր խոչընդոտի արդիականությունը և ամեն գնով կիսատ-պռատ տեքստի ստորագրման ուղիներ ընտրելով, անտեսում է երկու երկրների միջև տասնամյակների առճակատման հիմնարար պատճառը»։

«Երկու երկրների միջև ուղիղ երկկողմ բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, մտել են վճռական վերջնական փուլ, և ես այստեղ եմ վերահաստատելու Ադրբեջանի ամուր հանձնառությունը Հայաստանի հետ կայուն, անվտանգ և անշրջելի խաղաղության հասնելու համար:Այս նպատակին հասնելու համար մեր սուրբ պարտքն է ապահովել, որ ապագա խաղաղության համաձայնագիրը բացարձակապես, նույնիսկ տեսականորեն, անհնարին դարձնի ցանկացած վերադարձ տարածքային պահանջներին, ագրեսիային կամ ռազմական հակամարտություններին: Ադրբեջանը բավականաչափ տուժել է այս աղետից և կցանկանար կանխել այս սցենարի կրկնությունը ապագայում»,- ասել է նա։