Ֆուտբոլում անհատական տիտղոսներ պետք չեն․ Տոնի Կրոս
Գերմանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ ֆուտբոլում անհատական տիտղոսներ պետք չեն։
«Անհատական ձեռքբերումները՝ տիտղոսները ֆուտբոլում ինձ համար կատարյալ անպետք են թվում։ Առանց թիմի տվյալ խաղացողն ուղղակի ոչինչ է»,- գերմանացու խոսքն է մեջբերում AS պարբերականը։
2007-ից 2014թթ․-ին Կրոսը հանդես է եկել «Բավարիայում»։ Մյունխենցիների հետ նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 3 անգամ դարձել Գերմանիայի չեմպիոն, դարձել Գերմանիայի եռակի գավաթակիր և կրկնակի Սուպերգավաթակիր։ 2014 թվականի ամռանը Կրոսը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որտեղ էլ 5 անգամ նվաճել է ՉԼ-ի գավաթը, 4 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, 1 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր և Իսպանիայի Սուպերգավաթի քառակի հաղթող։
Գերմանիայի ընտրանու կազմում 2014 թվականին Կրոսը դարձել է Աշխարհի չեմպիոն։ Նա համարվում է նաև ԱԱ-2010-ի, Եվրո-2012-ի և Եվրո-2016-ի բրոնզե մեդալակիր։