Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել երկրի ռազմական բյուջեն, սակայն մեղադրում են Երևանին զինվելու մեջ․ «Փաստերի ստուգման հարթակ»
0
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել երկրի ռազմական բյուջեն, ջանքեր են գործադրում «պաշտպանության ու ազգային անվտանգության համար» ծախսերի կշիռը բարձր պահելու ուղղությամբ, սակայն, միևնույն ժամանակ, պարբերաբար մեղադրում են Երևանին զինվելու մեջ: Դեռևս 2023-ի մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարի զենքի գնումը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար։