ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում

0

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կնոջ Հայրունիսա Գյուլի հետ մեկնել էր Անգլիա՝ մասնակցելու Օքսֆորդի իսլամական հետազոտական կենտրոնի խորհրդի նիստին։ Թուրքիա վերադառնալիս օդանավակայանում նախկին նախագահի ու կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել։

Այս մասին փոխանցում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ անգլիական ոստիկանությունը մի քանի անգամ խուզարկել է Գյուլի կնոջ իրերը, ինչը չի համապասխանում դիվանագիտական նորմերին։ Աբդուլլահ Գյուլը մի քանի անգամ արձագանքել է ստեղծված իրավիճակին և խուսափելով հնարավոր քաշքշուկից, զույգը ցանկացել է հնարավորինս շուտ ինքնաթիռ նստել։

Իրերի խուզարկությունից հետո Հայրունիսա Գյուլը նկատել է, որ խուզարկություն անցած պայուսակից 3 ծրար բացակայում է։ Աբդուլլահ Գյուլի մամուլի խորհրդական Բիրոլ Ավշարին նշել է, որ ծրարների մեջ եղել է ստերլինգ և եվրո և հավելել, որ Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի դեսպանատները զբաղվում են այդ հարցով։