Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել Բաքվի բանտում և զրկվել է արագ դատաքննության իրավունքից
Գործերից մեկը վերաբերում է 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի ժամանակ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի նկատմամբ դաժան վերաբերմունքին, գրում Է Reuters-ը։
Փաստաբանների կարծիքով, Վարդանյանի նկատմամբ վերաբերմունքը ադրբեջանցի իրավապահների կողմից կարելի է որակել որպես խոշտանգում:
Այսպես, ի պատասխան Վարդանյանի հացադուլի, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել են երկար կանգնել, արգելել են ցնցուղ ընդունել և երկու օր ջուր չեն տվել։
Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները պնդում են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցած տարվանից կալանքի տակ գտնվելու պատճառով:
Իրավաբանները նաև կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովի մեկնարկը: