Բեռլինում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել hանուն խաղաղության
Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունեցել՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում խաղաղության համար: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։
Հավաքվածները բողոքել են Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի պատերազմների, ինչպես նաև Կիևին ու Իսրայելին զենք մատակարարելու դեմ։
Հանրահավաքին մասնակցել են նաև պաղեստինամետ ակտիվիստներ և Ռուսաստանի կողմնակիցներ, ովքեր փորձել են քննարկման մեջ մտնել Ուկրաինայի աջակցության հակացուցարարության մասնակիցների հետ. այն տեղի էր ունենում հարակից տարածքում: