ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3 4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն հաղթանակով մեկնարկեց Լիգայի փուլում

0

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր ընդունել է չեխական «Մլադա Բոլեսլավին» և 2:0  հաշվով կարևոր հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:

Առաջին կեսում «Նոա»-ն, թեև ամբողջովին տիրում էր նախաձեռնությանը, ուներ տարածքային առավելություն ու մի շարք գոլային պահեր ստեղծեց, սակայն չկարողացավ դրանք գոլի վերածել:

Հանդիպման հաշիվը բացվեց միայն 2-րդ կեսում, երբ 58-րդ րոպեին «Նոա»-յի հակագրոհը գոլով եզրափակեց Մաթեուշ Այաշը: