ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

0

Երեկ ԱԺ նիստին զուգահեռ Ադրբեջանում ինչ-որ միջոցառում էր, որի ժամանակ խոսում էր անհետ կորածների հարցերով հանձնաժողովի ղեկավարը, ով հայտարարում էր՝ Հայաստանը դեռևս պետք է պատասխան տա 3,067 անհետ կորածների համար և իր ելույթի համատեքստում դարձյալ Հայաստանին մեղադրեց ռևանշիզմի մեջ:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները բոլոր նվաստացումներին դիմանում են և բանակցային գործընթաց չկա:

«Բանակցային գործընթացի ժամանակ կողմերը ներկայացնում են իրենց տեսակետները և բարի կամքով ձգտում են հասնել ինչ-որ հանգուցալուծման: Այս դեպքում կա Ադրբեջանի կողմից պահանջ, հրահանգ և այս իշխանությունները մաս-մաս, մեկիկ-մեկիկ ընդունում են և գալիս են ժողովրդին փորձում են բացատրել, որ դա իր լավագույն շահերից է բխում»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ Արդբեջանը ծանր պահանջներ է դրել և դա կարող է վերաբերվել, այսպես ասած, ռևանշիզմին: «Օրինակ՝ բացարձակապես չեմ բացառում, որ կարող են ասել՝ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը Երևանի կենտրոնում ռևանշիզմի դրսևորում է: Այդպես է, որքան զիջում ես, այդքան թշնամին առաջ է գալիս:

Մեզանից որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ հանկարծ Ադրբեջանը կարող է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ասի, որ Հայաստանը պետք է պատժի պատերազմի հերոսներին»,- ասաց պատգամավորը: