Լուկաշենկոն կմեկնի Բաքու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ մեկնելու է Ադրբեջան, որտեղ նոյեմբերին կանցկացվի COP29 կլիմայական համաժողովը։ Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ասադովը Բելառուսի նախագահին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից Բաքվում COP29-ին մասնակցելու հրավեր։
«Մենք առանձնահատուկ կարևորում ենք Ձեր անձնական մասնակցությունը, որն այս համաժողովին հատուկ կարգավիճակ կտա», - ընդգծել է Ասադովը։