ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Կառավարությունը Լոռիում և Տավուշում հեղեղումների պատճառով տուժած տնտեսավարողներին աջակցության ծրագրի իրականացման համար կհատկացնի 300 մլն դրամ

0

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացման հատկացնել  300 մլն դրամ: Միջոցառումն առաջարկվում է ավելացնել էկոնոմիկայի նախարարության «Գիտելիքահենք նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության» ծրագրում։  Շահառուների թիվը շուրջ150 է:

Ինչպես նշել է  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը:

Տեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների ցանկերը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տնտեսվարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ՊԵԿ-ը, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը՝ Քաղաքաշինության կոմիտեն: Ըստ նախարարի՝ առանձնացվել է տնտեսվարողների կրած վնասների երեք մակարդակ՝ ցածր, միջին և բարձր: