Մոսկվա՞, Արեւմո՞ւտք, թե՞ Անկարա
0
Սկիզբը՝ այստեղ Բրյուսել-Բաքու փոխհրաձգություն` Հայաստանի ինքնիշխան իրավունքի եւ պաշտպանական հարցերով ԵՄ-Ադրբեջան դիվանագիտական փոխհրաձգության հերթական փուլի ականատեսը դարձանք: Առիթը Հայաստանն է, նրա պաշտպանական եւ անվտանգային հարցերը: Առհասարակ, խիստ ուշագրավ է, թե ինչպես է Ադրբեջանը հետեւողականորեն անհաշտ պայքար մղում` Ալիեւի խոսքով «պարտված», «պատերազմում ջախջախված» Հայաստանի դեմ` բոլոր ճակատներում, միջազգային կառույցներից` մինչեւ առանձին երկրների հետ իր փոխհարաբերությունները կառուցելիս: