ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

ՉԼ. «Յուվենտուսը» 10 հոգով հաղթեց «Լայպցիգին»

0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս հաղթեց «Լայպցիգին»՝ 3-2։

Գերմանական ակումբը մինչ հանդիպման 68-րդ րոպեն առջևում էր 2-1 հաշվով. տանտերերի երկու գոլերն էլ խփեց Բենջամին Շեշկոն։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը։ Մոտտայի թիմի երրորդ գոլը խփեց Ֆրանսիսկո Կոնսեյսաուն, ով 82-րդ րոպեին առաջ մղեց հաշվի մեջ իտալական թիմին։ Թուրինյան ակումբը 59-րդ րոպեից խաղում էր 10 հոգով, երբ կարմիր քարտ ստացավ Միկելե Դի Գրեգորիոն։

«Յուվենտուսը» վաստակեց 6 միավոր։ «Լայպցիգը» դեռ միավոր չունի։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Մոնակոն» խուսափեց պարտությունից Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում՝ 2-2։ 89-րդ րոպեին «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Դենիս Զաքարիան անվրեպ իրացրեց 11 մետրանոցը և օգնեց իր թիմին մեկ միավոր վաստակել։